Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Փետրվար 18,2021 12:48

«Ալիք մեդիա». Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր՝ փետրվարի 18-ին հրաժարական տվեց: Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ այս պահից արդեն գործող կառավարության անդամները համարվում են պաշտոնակատարներ:

Ըստ Սահմանադրության, Վրաստանի խորհրդարանը նոր վարչապետ և կառավարության կազմ ընտրելու համար ունի 2 շաբաթ ժամանակ: Նոր կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է խորհրդարանի լրիվ կազմի մեծամասնության՝ նվազագույնը 76 պատգամավորի աջակցությունը:

Եթե խորհրդարանը սահմանված ժամկետում չի ձևավորում նոր կառավարություն, Վրաստանի նախագահը ցրում է խորհրդարանը և նշանակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հարություն ՄԱԼԽԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728