Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կարծիքով, պետք է լինի ժամանակավոր կառավարություն, եւ այն մարդը լինի վարչապետ, ով հետո չի հավակնելու մասնակցել ընտրությանը». Հակոբ Հակոբյան. «Հրապարակ»

Փետրվար 18,2021 10:51

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրեն Հակոբ Հակոբյանն իր աշխատակիցներին չի պարտադրում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներին։ Ասում է՝ ինքն անգամ ընտրություններին իր քարոզարշավի ժամանակ է մարդկանց կոչ արել՝ սեփական խելքով ընտրություն կատարել ցանկացած հարցում։

Դուք դեռեւս ՀՀԿական եք, ձեր կուսակցությունը Հայրենիքի փրկության շարժման առանցքային անդամներից է եւ նախաձեռնում է նման հանրահավաքներ։ Անձամբ Դուք մասնակցո՞ւմ եք հանրահավաքներին եւ ինչպե՞ս եք պատկերացնում հետպատերազմական մթնոլորտի հանգուցալուծումը։

– Ինձ պետք է, որ իմ երկիրն այս վիճակից դուրս գա, իսկ դրա համար յուրաքանչյուր մարդ իր տեղում իր գործը պետք է ճիշտ կատարի, հակառակ դեպքում՝ մենք այս վիճակից դուրս չենք գա։ Ես երբեք ոչ մի իշխանության չեմ մեղադրել, չեմ մեղադրում, որովհետեւ ամեն մեկն մի ոճով, մի ձեւով է աշխատում, որպեսզի գնահատես տվյալ պաշտոնյայի աշխատանքը, ամեն մեկի որոշում կայացնելիս պետք է լինես իր կողքը, ամբողջ ինֆորմացիան ունենաս, նոր որոշում կայացնես՝ ինքը ճի՞շտ է, թե՞ սխալ։ Որովհետեւ շատ հարցեր կան, որ մանրամասն չենք իմանում, հետո ասում ենք՝ իրենց որոշումը սխալ է կամ ճիշտ է։

Փաստորեն, ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ճիշտ չի անում, որ քննադատում է Նիկոլ Փաշինյանին այս պատերազմի, պարտության հարցում։ Հավանաբար տեսել եք, մի քանի օր է՝ հարցազրույց է տալիս, եւ դա ֆուրոր է առաջացրել։

– Ես նման բան չասացի։ Ընդհանրապես եմ ասում, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի եւ յուրաքանչյուր մարդ, որ ինչ-որ բան ասում է, պետք է ոչ թե լավով կամ վատով ընդունեն, այլ պետք է վերլուծել, հասկանալ, նոր ասել՝ ճի՞շտ է ասում, թե՞ սխալ։

Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արդար, թափանցիկ ընտրություն հնարավո՞ր է անել, Ձեր կուսակցությունն այդպես չի կարծում։

– Ազատ, անաչառ ընտրություն բոլոր իշխանությունների ժամանակ էլ ե՛ւ հնարավոր է, ե՛ւ հնարավոր չէ։ Իմ կարծիքով, պետք է լինի ժամանակավոր կառավարություն, եւ այն մարդը լինի վարչապետ, ով հետո չի հավակնելու մասնակցել ընտրությանը, կարող է Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը չի մասնակցելու ընտրություններին, եւ մնա, ու հետո ընտրություններին չմասնակցի․․․ Որովհետեւ ինչպիսի ընտրություն էլ լինի, ժողովրդի մի մասը մեղադրելու է, որ անարդար ընտրություն է եղել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728