«Նաիրի» բժշկական կենտրոնում կորոնավիրուսից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը. այս մասին հայտնում է «Հրապարակը»:
Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը մեղադրյալ էր դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործով՝ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի հետ միասին:
Ընդ որում՝ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքը կառուցվել էր Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա. նա ասել էր, որ տենդերի որոշումը կայացվել է ՀՀ նախագահի հրահանգով։