Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆ-ն առաջարկում է քրեականացնել պետական պաշտոնյային վիրավորելն ու զրպարտելը․ մինչեւ 2 տարի ազատազրում՝ եթե վիրավորանքը ԶԼՄ-ի միջոցով է եղել

Փետրվար 17,2021 21:44

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով նախատեսվում է պետական եւ հանրային պաշտոնյաներին վիրավորելը կամ զրպարտելը քրեականացնել։

Նախարարությունն առաջարկում է Քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3171 հոդվածով.« Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեք հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Իսկ 316-րդ հոդվածի 3-րդ մասը նախարարությունն առաջարկում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «3. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով, իսկ սույն հոդվածում իշխանության ներկայացուցիչ է համարվում նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը»:

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ Հոդվածը սահմանում է հանրային պաշտոնները․ «Հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այդ պաշտոնները զբաղեցնող անձինք իրենց լիազորությունների շրջանակներում անհատական կամ կոլեգիալ կարգով ընդունում են որոշումներ, պատասխանատվություն կրում իրենց կայացրած որոշումների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: 2. Հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական եւ համայնքային: 3. Պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար եւ հայեցողական: 4.Համայնքային պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական եւ հայեցողական»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728