Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանն էլ էր Ս․Սարգսյանի թիմակիցը, բայց իրավահաջորդը չդարձավ». Վահագն Խաչատրյան. «Ա1+»

Փետրվար 17,2021 21:22

«Թող սուտ չխոսեն, մեր բանակն այդպիսին չի եղել, և մենք սխալ ենք եղել, որ չենք բարձրաձայնել, թե ինչ վիճակ էր բանակում։ Թող ոչ ոք չվիրավորվի, մենք ըստ էության բարձր պատրաստականության բանակ չենք ունեցել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի՝ բանակին վերաբերող հատվածին։

Տնտեսագետը գովելի է համարում այն, ինչ 2018թ․ հետո կատարվել է բանակում։ Եվ գտնում է, որ գործող իշխանությունների ամենամեծ սխալն այն էր, որ երկրում տիրող իրավիճակը հանրությանն ամբողջությամբ չեն ներկայացրել։

Վ․Խաչատրյանն անդրադարձավ նաև տնտեսական այն հնարավորություններին, որոնք Հայաստանը կորցրել է ԼՂՀ հակամարտության կարգավորված չլինելու արդյունքում։ Ասում է՝ Հայաստանը հնարավորություն ուներ դառնալու գազի արտահանման տրանզիտ երկիր։

1995թ․Իրանի հետ ամենաբարձր մակարդակով այդ հարցերը քննարկվել են, բացի այդ՝ նաև համատեղ հիդրոկայան կառուցելու համաձայնություն է եղել։ «Եվ ամենակարևորը, մենք կունենայինք Իրանի հետ շատ լուրջ տնտեսական հարաբերություններ։ Իսկ «պատերազմի ժամանակ Իրանը մեզ օգնեց-չօգնեց» խոսակցությունները չէին լինի։ Բայց Ռոբերտ Քոչարյանի անձնական շահի արդյունքում այդ ծրագրերը չիրականացան»,- ասաց Վ․Խաչատրյանը։

Անդրադառնալով Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի հարաբերություններին, 2018թ․ իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու մասին ՀՀ 3-րդ նախագահի հայտարարությանը՝ հավելեց․ «Ժամանակին Ռ․Քոչարյանն էլ էր Ս․Սարգսյանի թիմակիցը, բայց իրավահաջորդը չդարձավ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728