Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոյի փողոցում բնակիչներն աղբը թափում են հենց իրենց տների կողքին

Փետրվար 17,2021 18:55

Լեոյի 1 հասցեն է՝ Երևանի կենտրոնում, Կոնդ թաղամասի հարակից հատվածը, որն ամեն օր աղբավայրի է վերածվում։ Աղբամանների փոխարինման գործընթացը Երևանի քաղաքապետարանը սկսել է 2019թ.-ից: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 8900 նոր աղբաման կա տեղադրված, որոնցից երկուսը հենց այս տարածքի բնակիչների համար է նախատեսված: Բայց քաղաքացիներից շատերը աղբը թափելու ավելի հեշտ տարբերակ են գտել:«Այնքան, որքան աղբաման կա այսօր քաղաքում, երբևիցե չի եղել Երևանում, բայց միևնույն է՝ Լեոյի փողոցում ունենք կետ, որտեղ մարդիկ, կիրթ ու լավ հագնված դուրս են գալիս, աղբը գցում գետնին և շարունակում են իրենց ճանապարհը»,- նշում է քաղաքապետը:

«Եթե մեկուկես տարի առաջ դա կարելի էր կապել աղբահանության վատ կազմակերպման հետ քաղաքում, ինչին բոլորս ենք ականատես եղել, ապա այժմ վերջին ամիսների ընթացքում ակնհայտ է դառնում, որ այստեղ մենք գործ ունենք, որքան էլ տարօրինակ հնչի, մշակութային խնդրի հետ»,- նկատում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Որպեսզի աղբը չկուտակվի և մարդկանց առողջությանը չսպառնա, Լեոյի 1 հասցեի աղբը պարբերաբար մաքրում են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցները, ինչը, սակայն, նրանց պարտականությունների մեջ չի մտնում:

«Եթե մենք շարունակենք մեր քաղաքի հանդեպ այսպես վարվել, որևէ գումար, որևէ համակարգի ստեղծում չի կարող նպաստել քաղաքը մաքուր պահելուն: Մենք պետք է հասկանանք, որ քաղաքի մաքրությունն առաջին հերթին մեր չաղտոտելու արդյունքը պետք է լինի, իսկ կոմունալ ծառայություններն իրենց աշխատանքը կիրականացնեն»,- ասում է Ավետ Պողոսյանը:

Վարչական իրավախախտումների մասին օրենքն, ի դեպ, չսահմանված վայրերում աղբ թափելու համար պատասխանատվություն է նախատեսում։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Աղբավայր կենտրոնում. Լեո փողոցում բնակիչներն աղբը թափում են հենց իրենց տների կողքին

Աղբավայր կենտրոնում. Լեո փողոցում բնակիչներն աղբը թափում են հենց իրենց տների կողքին: Աղբամանների փոխարինման գործընթացը Երևանի քաղաքապետարանը սկսել է 2019թ-ից: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 8900 նոր աղբաման կա: Դրանցից երկուսը այս տարածքի բնակիչների համար է տեղադրված:

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on 2021 թ. փետրվարի 17, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728