Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասականի ասած՝ խիյարը ծուռ է աճել ոչ թե այն պատճառով, որ խիյարն է վատը, այլ սերմնացուն է սխալ ընտրվել». Արամ Սարգսյան

Փետրվար 17,2021 17:06

«Հայահավաք» շարժման համակարգող հանձնախմբի անդամ Արշակ Զաքարյանը վստահեցրեց՝ շարժումը շատ ավելի մեծ թափ է հավաքել: Մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով իրենց հետագա անելիքների և ծրագրերի մասին՝ նա նշեց՝ աշխարհասփյուռ հայերը պետք է հավաքվեն, և միասին կարողանանք դուրս գալ այս ճգնաժամից:

Արշակ Զաքարյանը զգուշացրեց՝ այսօր վտանգված է մեր գոյությունը: Իրավիճակից դուրս գալու մասին ասաց. «Նախ պետք է կանգնեցնել գահավիժումը: Այսօրվա իշխանությունները մեր երկիրը տանում են կործանման: Երկրի մի ահռելի զանգված կորցրել ենք, չենք մտածում, իհարկե, որ դա կորցրել ենք հավերժ»:

«Հայահավաքի» կազմկոմիտեի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը շեշտեց՝ այս պահին կարևոր է միավորել հայության հնարավոր ներուժը. դա այսօր ամենամեծ հրամայականն է, քանի որ ներկայիս իշխանություններն իր ձևակերպմամբ՝ մեզ տանում են ոչ թե տաճար, այլ դեպի դժոխք:

Ըստ Արամ Սարգսյանի՝ մենք համակարգի խնդիր ունենք: Այս առիթով մանրամասնեց. «Այն համակարգը, որը ձևավորվել է այս 30 տարվա ընթացքում, դասականի ասած՝ խիյարը ծուռ է աճել: Խիյարը ծուռ է աճել ոչ թե այն պատճառով, որ խիյարնա վատ, այլ սերմնացուն է սխալ ընտրվել: Ով ցանել է, ինքն է դրա մեղավորը: Ամբողջ երեսուն տարվա ընթացքում և սրա շարունակությունը նույն բանն է ցույց տալիս: Գտնում ենք, որ սերմնացուն էլ պետք է փոխել»:

Արամ Սարգսյանն ասաց՝ իրենք այս իշխանությանը հեռացնելու կողմնակիցն են. «Մենք կմասնակցենք բոլոր այն հավաքներին, որոնց նպատակն այս իշխանություններից ձերբազատվելն է: Բայց մենք ունենք ուրույն ճանապարհ, որը հայահավաքն է»:

Խոսելով փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքի մասին՝ «Հայահավաքի» կազմկոմիտեի ներկայացուցիչ Տիգրան Չոբանյանն ասաց. «Փետրվարի 20-ին կայանալիքը մենք համարում ենք ոչ թե հանրահավաք, այլ հայահավաք, քանի որ անկախ նրանից՝ մարդիկ որքանով են ընդունում, չեն ընդունում, կամ դրա մեջ են, թե՝ դուրս, իրենք այդ հայահավաքի մաս են կազմում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728