Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

20 տարվա ընթացքում գինը բարձրացել է մոտ 3 անգամ. բնական գազի սակագները ՀՀ 3 ղեկավարների օրոք. Սուրեն Պարսյան

Փետրվար 17,2021 17:12

Վերջին 20 տարիների ընթացքում գազի գինը հայ սպառողների համար բարձրացել է մոտ 3 անգամ, ինչն իր բացասական ազդեցությունն  է թողել տնտեսության և բնակչության կենսամակարդակի վրա։

Ռուսական գազի գինը մշտապես կախված է եղել քաղաքական և տնտեսական գործոններից։

Անշուշտ, Հայաստանի դեպքում մեծ են եղել քաղաքական պայմանավորվածությունները, սակայն դրանք ուղեկցվել են Հայաստանի պետական գույքի ռուսական կողմին փոխանցման գործընթացներով, մասնավորապես՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի 20 տոկոս պետական մասնաբաժնի և «Հայաստան-Իրան» գազատարի օտարումները, ինչպես նաև «Հայաստան-Վրաստան» 400 կՎոլտ լարմամբ էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելուց հետո դրանց միանալու երաշխավորված նախապատվության իրավունքը և այլն։ Ռուսական կողմն իր հերթին մեծածավալ ներդրումներ է կատարել այս օբյեկտներում՝ ստեղծելով հազարավոր աշխատատեղեր։

Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ Հայաստանի բնական գազի գործող սակագները լուրջ խոչընդոտ են հանդիսանում բիզնեսի համար, քանի որ դրա հետևանքով հայկական ապրանքները դառնում են էլ ավելի թանկ և կորցնում են իրենց մրցունակությունը ինչպես ներքին այնպես արտաքին շուկաներում։

Հաջորդ կառավարությունը, օգտագործելով իր բոլոր քաղաքական և անձնական կապերը, առաջին հերթին պետք է արդյունավետ բանակցի ռուսական կողմի հետ՝ 30-40 ԱՄՆ դոլարով նվազեցնելով գազի գինը սահմանի վրա։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728