Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդմոն Մարուքյանը խորհրդարանում կապիտուլյանտի հենարանն է». Կարինե Աճեմյան

Փետրվար 17,2021 15:53

«Էդմոն Մարուքյանը խորհրդարանում կապիտուլյանտի հենարանն է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցի առիթով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հնչեցրած գնահատականներին:

«2018-ին ես տեսա մարդկանց, ովքեր դագաղի շուրջ պարում էին, երգ ու երաժշտություն էին դնում, սա մեղք էր և սրա պատասխանը եղավ:

Սերժ Սարգսյանի կողքին չկար Սերժ Սարգսյան, որին կփոխանցեր իշխանությունը: Իսկ աթոռը երբեք նրա համար գերխնդիր չի եղել: Ես նաև մեզ մեղադրում եմ, թե ինչու չընդվզեցինք 2018-ին, բայց այդ թունավոր մթնոլորտի պայմաններում անհնար էր:

Օրեր առաջ տեսա, որ Թատերական համալսարանի ուսանողները պայքարում են իրենց իրավունքների համար, բայց շատ ցավում եմ, որ նրանք այդպես չպայքարեցին իրենց հայրենիքի համար:

Հիմա կարելի է անվերջ մխրճվել անցյալի մեջ և քննարկել, թե ինչու իշխանությունը հանձնվեց Կարեն Կարապետյանին, բայց եթե այս բոլոր հարցերը տվողները 2018-ին մեր կողքին կանգնած լինեին, իրավիճակն այլ կլիներ: Դուք մոռանում եք, թե ինչ հանրային ճնշում կար, երեխաներին և կանանց էին առաջին պլան հանել:

Ավելի հանդուրժող և ժողովրդավար, քան մեր իշխանությունն էր, դեռևս մեր երկրում չի եղել: Այն բոլոր մարդիկ, ովքեր մտահոգ են իրենց երեխաների և մեր հայրենիքի ապագայով, թող դուրս գան փողոց: Ես վստահ եմ, որ փետրվարի 20-ին ժամը 3-ին փողոց դուրս կգան բոլոր արժանապատիվ մարդիկ»,- ասաց Կարինե Աճեմյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728