Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նախապես էր ստորագրել»․ Էդգար Ղազարյան

Փետրվար 17,2021 15:44

«Բացի ուժային որոշ կառույցների կողմից ցուցաբերվող պաշտպանվածությանը՝ չկա այլ գործոն, որը նրան կարող է պահել իշխանությունում։ Նա շատ լավ հասկանում է դա։ Այդ փաստաթուղթը նա ստորագրել էր ավելի շուտ, քան ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները, որովհետեւ նրանք դա արեցին հեռուստատեսային էկրանների առաջ, որտեղ չկար Փաշինյանը»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արցախի հարցով եռակողմ հայտարարության ստորագրմանը՝ ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյան

«Այսինքն, նա նախապես էր ստորագրել։ Խնդրել էր այդպես անել, որ ստորագրելուց հետո գնա պատսպարվելու։ Կարծում եմ՝ մյուս կողմերն ընդառաջել են նրան, որովհետեւ նման խնդիր չունեին»,-համոզմունք հայտնեց նա։

Ղազարյանը շեշտեց, որ այդ փաստաթուղթը հայտարարություն է, եւ որեւէ մեկը չէր կարող մտածել, որ Արցախի խնդրի հանգուցալուծումը կարող է լինել իրավական ակտի կարգավիճակ չունեցող փաստաթղթով․ «Եթե լինի միջազգային համաձայնագիր, այն պետք է անցնի վավերացման գործընթաց, եւ ՍԴ-ն պետք է եզրակացություն տա դրան։ Վստահ եմ, որ ՍԴ-ի դեմ սկսված արշավը մասն էր կազմում այն հրեշավոր, հանցավոր ծրագրի, որին ականատես եղանք»։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այժմ բռնությամբ է պահում իր իշխանությունը․ «Եթե նրանում մնացել է գեթ մեկ մոլեկուլ հայրենասիրություն, պետք է գիտակցի եւ հեռանա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728