Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

40-ից ավելի արցախցիներ աշխատանք են փնտրում Դիլիջանում

Փետրվար 17,2021 14:46

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և Դիլիջանում ժամանակավոր ապաստանած 5 գործազուրկ արցախցիներ ապահովվել են ժամանակավոր աշխատանքով:

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով արցախցի քաղաքացիները երկու ամիս զբաղվելու են Դիլիջանի ավագ դպրոցին կից շինության վերանորոգմամբ և տարածքի բարեկարգմամբ:

Դիլիջանի զբաղվածության կենտրոնի տնօրեն Կարեն Հովհաննիսյանը մեր զրույցում նշեց, որ վարձատրվող հասարակական աշխատանքը ստեղծվել է հենց աշխատանքի կարիք ունեցող Արցախի բնակիչների համար. «Սա համարվում է ժամանակավոր զբաղվածություն և աշխատանքները նախատեսված են երկու ամսվա համար: Այս պահին հինգ արցախցի են աշխատում»:

Հովհաննիսյանի խոսքով՝ Դիլիջանի զբաղվածության կենտրոնին աշխատանք կատարելու պատրաստակամությամբ մինչև այսօր 40-ից ավելի արցախցիներ են դիմել. «Կան տարբեր բնագավառի մասնագետներ, ուսուցչից սկսած՝ մինչև շինարար և գյուղացի: Հիմնականում դիմում են Շուշիի և Հադրութի բնակիչները, որոնք անժամկետ ժամանակավոր կացարաններում են բնակվում և ունեն զբաղվածության խնդիր»:

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այս պահին մշտական աշխատանքով ապահովված արցախցիներ դեռ չկան, քանի որ Դիլիջանում կա աշխատատեղի խնդիր. «Սակայն հուսով ենք, որ եղանակների լավանալուն զուգահեռ՝ ռեստորաններում և սննդի կետերում կլինեն թափուր աշխատատեղեր և որոշ քաղաքացիներ կապահովվեն աշխատանքով»:

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարը՝ Դիլիջանի զբաղվածության կենտրոնի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728