Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն աշխարհում ամենաչկարդացող երկրներից մեկն է, մարդկանց մեծ մասն ապրում է` այդպես էլ գրախանութ ոտք չդնելով կամ գրքեր չթերթելով». «Ա1+»

Փետրվար 17,2021 14:11

Գիրք նվիրելու օրվան` փետրվարի 19-ին նախորդող օրերին եթե այցելեք «Բուկինիստ» գրախանութ, հայտնի մարդկանց կհանդիպեք, որոնք օգնում են ընթերցողներին հասկանալ` ինչ գնել, ինչ կարդալ:

Մասնաճյուղերից մեկում խորհրդատուն կինոգետ, գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանն էր, իսկ ընթերցողը՝ լրագրողը, որ Ագաթա Քրիստի է կարդում, սիրում Շերլոքի կերպարը։

«Այսօրվա տվյալներով` հիմնականում ուզում են սիրային գրքեր, մելոդրամատիկ և նաև ֆանտաստիկ: Բացի դրանից, պատանեկան տարիքի համար նախատեսված գրականություն են ցանկանում», – ասաց նա:

Զավեն Բոյաջյանի կարծիքով`Հայաստանն աշխարհում ամենաչկարդացող երկրներից մեկն է: Մարդկանց մեծ մասն ապրում է` այդպես էլ գրախանութ ոտք չդնելով կամ գրքեր չթերթելով. «Վերջին տարիներին, սակայն, պատկերը մի փոքր փոխվել է: Ես միշտ ասում էի, որ հայ ընթերցողից մեծ ակնկալիքներ ունենալ չարժի, որովհետև առաջարկ չկա, որ պահանջարկ ձևավորվի: Հիմա առաջարկ կա, այսինքն` շատ գրքեր են տպագրվում: Երևէ Հայաստանի պատմության մեջ չի եղել, որ այս քանակի գրականություն տպագրվի, հատկապես` թարգմանչական: Բայց, միևնույն է, մենք շարունակում ենք գրքով ամենից քիչ հետաքրքրվող երկրների թվում լինել», -ասաց նա:

Պետք է ոչ թե կարդալ շատ գրքեր, այլ ճիշտ գրքեր, ասում է Զավեն Բոյաջյանը: Ժամանակն ափսոս է. պետք է ամեն կերպ փորձել հասկանալ, թե ինչի վրա արժե ժամանակ ծախսել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728