Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելով հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Մոսկվայում 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ