Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք զինվորականների անօրինականությունների մասին բարձրաձայնած քուրդ լրագրողներին 15 տարվա բանտարկություն է սպառնում

Փետրվար 17,2021 13:57

Ermenihaber. Վանի դատախազությունը կալանավորել է քուրդ լրագրողներին, որոնք առաջինն են լուսաբանել տեղի բնակիչների նկատմամբ թուրք զինվորականների անօրինականությունները։

Քրդական «Mezoptamya» և «Jinnews» լրատվական գործակալությունների թղթակիցներ Ադնան Բիլենը, Ջեմիլ Ուղուրը, Շահրիան Աբին, Նազան Սալան և Զեյնեփ Դուրգութը 2020թ․ հոկտեմբերի 9-ին լուրով անդրադարձել էին զինվորականների կողմից երկու քաղաքացիների ձերբակալությանը։ Վերջիններիս զինվորականները ուղղաթիռ էին նստեցրել, իսկ հետո ցած նետել։ Արդյունքում ձերբակալվածներից մեկը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսը՝ 20 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացել էր։

Լրագրողները մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու մեջ․ նրանց մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։

Մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Վանի ծանր հանցագործությունների դատարան։ Դատարանը 15 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի մեղադրական եզրակացությունը վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է նաև, որ վերոնշյալ քրդալեզու հարթակների միջոցով քարոզվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) գործունեությունը, ուստի պահանջվել է դադարեցնել այդ լրատվամիջոցների գործունեությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728