Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե շրջանի թեման քննարկման առարկա եղել է, զինվորականի երեխաները պետք է ապրեն անապատո՞ւմ, ճանապարհներ չլինե՞ն, ջուր, էլեկտրաէներգիա չլինի՞». Տիգրան Աբրահամյան

Փետրվար 17,2021 13:47

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ջրականում (Ջեբրայիլ) նախկինում ներդրված գումարների թեման զարմանալիորեն քննարկման առարկա է դարձել։

Միանգամից ասեմ, ես ինքս հատկապես Մեխակավանում, Առաջամուղում գումարներ ներդնելու, արդիական ենթակառուցվածքներ ստեղծելու առաջամարտիկներից եմ եղել։

Անկախ այն հանգամանքից, թե այս երեք տասնամյակում, բանակցություններում ինչ է քննարկվել, այնտեղ ապրել են մարդիկ, այնտեղ տեղակայված զորամասերի ծառայողների, զինվորականների ընտանիքներ։

Ո՞վ է որոշել, որ այնտեղ ծառայող սպաների երեխաները չպետք է նորմալ կրթություն ստանան, բարեկարգ դպրոց, նախակրթարան կամ ստեղծագործական կենտրոն հաճախեն, անհրաժեշտ բուժօգնություն ստանան կամ ժամանցի համար վայր ունենալ։

Այսինքն՝ եթե շրջանի թեման քննարկման առարկա եղել է, ապա զինվորականի երեխաները պետք է ապրեն անապատո՞ւմ, ճանապարհներ չլինե՞ն, ջուր, էլեկտրաէներգիա չլինի՞։

Արցախում ծառայությանս ողջ ժամանակաշրջանում այդ ուղղությունը եղել է իմ առաջնահերթությունից՝ հենց միայն նրա համար, որ 100-ից ավելի ընտանիք է ապրել, 150-160 երեխաներ են եղել։

Երեխաներ, ում կյանքը, զարգացումը ձևավորվել է այդ միջավայրում և բոլորիս պարտքն է եղել այնտեղ ապրող մարդկանց համար քիչ թե շատ արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովել։

Երեխաներ, ում հայրերը տարիներով պաշտպանել են արցախյան ճակատի ամենածանր ուղղություններից մեկը։

Այդ ճակատում ծառայող, ապրող մեծ թվով անձանց եմ ճանաչում, մարդիկ մեր պաշտպանության համար կյանք են դնել, զրկանքներ կրել և նրանք արժանի են եղել շատ ավելիին։

Այդ շրջանում ֆինանսներ դնելը ունեցել է ռազմական, տնտեսական, հոգեբանական նշանակություն և ես չեմ կարծում, թե դա առհասարակ կարող է քննարկման առարկա դառնալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728