Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Մարուքյան, ո՞ւր է ապրիլյանի զեկույցը, ինչո՞ւ չեք պահանջում հրապարակել այն, թե՞ ձեզ էլ էր հետաքրքրում միայն շոուն. Արմեն Աշոտյան

Փետրվար 17,2021 13:34

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

ԼՀԿ ղեկավարի այսօրվա ճեպազրույցը կրկին ընդգծեց իրական արհեստավարժ գործիչների հրամայականը Արցախի հարցով զբաղվելու համար։

ԼՀԿ 2018-ի նախընտրական ծրագրի Արցախին վերաբերող հատվածը եւ Էդմոն Մարուքյանի ելույթները Արցախի շրջաններում ներդրումների մասին կոգնիտիվ դիսոնանս են առաջացնում։

Դնենք մի կողմ, որ ԼՀԿ պատկերացումները Արցախյան խնդրի հանգուցալուծման մասին գրեթե զերծ են քաղաքական մոտեցումներից եւ Արցախյան հիմնահարցի լուծման տեսլականից. «Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է: … Արցախի քաղաքական և տնտեսական զարգացումը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաջնահերթություն»։

Երբ պոպուլիստական կերպով քննադատվում է փոխզիջումային բանակցային փաթեթը, բայց գրվում է «Սատարում ենք արցախյան խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», հարց է առաջանում կրկին, արդյոք Մարուքյանը հասկացե՞լ է ԵԱՀԿ ՄԽ գործունեության շրջանակը, առաջարկված կարգավորման սկզբունքները եւ այլն։

Եւ վերջում քննիչ հանձնաժողովների մասին։ Ձեռառնոցի է, երբ ԱԺ պատգամավորը, խոսելով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին, լրագրողներին է հարցնում՝ ո՞ւր է զեկույցը։

Պարոն Մարուքյան, դա ես եմ հարցնում ձեզ. ո՞ւր է ապրիլյանի զեկույցը, որտե՞ղ է ընդդիմադիր խմբակցության վերահսկողությունը, ինչո՞ւ չեք պահանջում, վերջապես, հրապարակել այն, թե՞ ձեզ էլ էր հետաքրքրում միայն շոուն։

Դուք ձեր տարրական պարտավորությունները ի վիճակի չեք կատարել, էլ ուր մնաց լուրջ խնդիրների հետաքննությամբ զբաղվեք կամ երկիր ղեկավարելու ամբիցիա ունենաք։

Հ.Գ. Հիշեցնեմ, երբ ես եւ գործընկերներս քննադատում էինք դավադիր կապիտուլյանտի բանակցային ձախողումները, Էդմոն Մարուքյանն իր հրապարակային աջակցությունը հայտնեց Նիկոլին։ Ուստի մեր կորուստների եւ զոհերի մեղքի մի մասը նաեւ Մարուքյանի խղճին է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728