Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԽ քարտուղարը հաստատեց՝ մեր ապստամբության շնորհիվ հետաձգվել է ազատագրված տարածքների հանձնումը»․ Վարուժան Ավետիսյան

Փետրվար 17,2021 12:46

2016թ․-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով (Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան եւ մյուսներ) հերթական դատական նիստում այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ գործով մեղադրյալ, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը։

«Վերջին շրջանում որոշ պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքների եւ խոստովանությունների ֆոնին ամբողջանում է այն պատկերը, որը կար հանրային ընկալման մեջ, եւ մեր հիմնավորումները դառնում են ապացուցված։ Գործող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցով հաստատեց, որ 2016թ․-ի մեր ապստամբության շնորհիվ հետաձգվել է ազատագրված տարածքների հանձնումը»,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։

Նրա խոսքով․ «Ոչ միայն այդ խոստովանությունն է ապացույց։ Նախորդիվ էլ Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ ինքը պատրաստ է եղել այդ տարածքները զիջելու։ Նախկինների եւ ներկաների միջեւ խոսակցությունը ծավալվում է նրա շուրջ, թե ով ավելի հեշտ եւ փափուկ կհանձներ։ Հանձնողների փոխադարձ մեղադրանքները հիմնավորում են ապստամբության անհրաժեշտությունը՝ առնվազն հետաձգել Արցախի հանձնումը, որը կբերեր պետականության քայքայման, որին հիմա ականատես ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728