Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կա՛մ Արցախում պաշտոնական լեզուն լինում է ադրբեջաներենը ու հայերենը չի լինում ընդհանրապես, կա՛մ հայերենի հետ լինում է ռուսաց լեզուն». Մարուքյան

Փետրվար 17,2021 12:38

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր հրավիրած ճեպազրույցում ասաց, որ պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցեր կան:

Սերժ Սարգսյանի հարցազրույցի երկրորդ մասը դիտելուց հետո Մարուքյանը համոզվել է, որ պարիտետային հանձնաժողով ստեղծելը անհրաժեշտություն է: Մարդիկ չեն իմանում՝ ինչու սկսվեց, ոնց եղավ, որ այսպիսի քաոս ստեղծվեց. «1000 ԱԹՍ-ներ գնվե՞լ են, թե՞ չեն գնվել, կիրառվե՞լ է, թե՞ չէ: Հարցերը շատ են»:

Հարցին՝ դուք ո՞ւմ եք հավատում՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես Աստծուն եմ հավատում: Պետք է քննության առարկա դարձնել: Կողմնակից չեմ եղել Հայաստանի անցյալը քչփորելով զբաղվելուն, հեղափոխությունից հետո ասել եմ՝ եկեք ապագայից խոսենք, լավ երկիր կառուցենք, կոռումպացվա՞ծ են եղել՝ դուք մի՛ եղեք, եղբայր, բայց անընդհատ մեզ տարել են այդ անցյալի մեջ պտտել: Հիմա ասում են՝ բանակցել ենք, չենք տվել, տալու համա՞ր էիք բանակցել, թող տային. չեն արել՝ եկել հասել է այս օրվան: Մենք պետք է այս օրը քննենք, դասեր քաղենք ու գնանք առաջ: Եթե մենք դեռ ընդդիմադիր դաշտից կոնսենսուս չունենք, մեկն ասում է՝ Փաշինյանը գնա՝ նոր քննենք, մեկն ասում է՝ Արցախին էլ ներգրավենք: Այս թեման անընդհատ դեգերում է»:

Մարուքյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը ճիշտ չի ասում, որ ապրիլյան պատերազմը դադարեցնելը Ադրբեջանն է խնդրել. «Որ Ադրբեջանը խնդրեր, պետք է 800 հեկտար մենք իրենց կողմից գրաված լինեինք»:

Խոսելով այն նախագծի մասին, ըստ որի Արցախում պաշտոնական երկրորդ լեզուն ռուսերենն է լինելու՝ Մարուքյանն ասաց, որ դրան նորմալ է վերաբերվում. «Կա՛մ Արցախում պաշտոնական լեզուն լինում է ադրբեջաներենը ու հայերենը չի լինում ընդհանրապես, կա՛մ հայերենի հետ լինում է ռուսաց լեզուն, որտեղ մեծ կոնտինգենտ կա: Հիմա ուզում եք այդ կոնտինգենտը խաղաղություն ապահովի, մեր անվտանգությունը ապահովի, բայց ասենք իրենց լեզվով ոչ մի բան չլինի՞: Դա արդա՞ր է»: Մարուքյանն ասաց, որ ինքնիշխանությունը լեզուներով չի պայմանավորված, Շվեյցարիան էլ 8 պաշտոնական լեզու ունի, բայց սուվերեն չի՞:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը Արցախում 2021 թվականի հունվարի 10-ին հանդիպում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728