ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից Գյումրիում է․ նա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ այս պահին Շիրակի մարզպետարանում հանդիպում է անցկացնում մարզպետարանի ղեկավարության՝ նորանշանակ մարզպետի ու տեղակալների, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարների հետ։
Քիչ հետո վարչապետը կհանդիպի Շիրակի մարզից գերի ընկածների հարազատների հետ։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզից 62 հոգի գերեվարվել էին խաղաղ պայմաններում՝ Խծաբերդի հատվածից, նրանցից ութը վերադարձել են հայրենիք։
Կարդացեք նաև
Նշենք, որ հանդիպումները փակ են՝ լուսաբանման ոչ ենթակա, ընդհանրապես այս պահին փակ են մարզպետարանի դռները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ