Լրահոս
Օրվա լրահոսը

Գնված ապրանքը հետ չվերցնելու դեպքում տուգանք կնշանակվի. «Ժողովուրդ»

Փետրվար 17,2021 11:54

 ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Այսպես, տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին խոչընդոտելը կամ տեսուչների օրինական պահանջներն ու ցուցումները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 500 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամի չափով։

Իսկ, ահա, առեւտրի օբյեկտներում գնորդին վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքները օրենքով սահմանված ժամկետում եւ օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը եւ հետ չվերցնելը կամ հետ վերցնելուց եւ փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը կառաջացնի տուգանքի նշանակում` 50 հազար դրամից մինչեւ 100 հազար դրամի չափով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728