Փետրվարի 12-ին հաղորդվել էր Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու մասին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (Վանդալիզմը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն