Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուշիում Հայաստանի տարբեր վայրերից եկած մոտ 400 ոստիկանների մեջ վեճ է առաջացել. մանրամասներ Շուշիի մշակույթի տան պայթյունից. «Հրապարակ»

Փետրվար 17,2021 11:08

Հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան ռմբահարումից զոհվեց 22 ոստիկան, մեկը կորավ անհետ: Հարցեր ու չփարատված կասկածներ են մնացել, որոնք տանջում են զոհվածների հարազատներին:

Սպանվածներից մեկի այրին՝ Վարդուհի Սահակյանը, համոզված է, որ ամուսինը՝ Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ, մայոր Հակոբ Աղաբեկյանը, եւ մյուս ոստիկանները՝ Խաչիկ Կարապետյան, Կարեն Մանուկյան, Սեւակ Մովսիսյան, դավադրության զոհ են դարձել: Ինչպե՞ս որոշվեց նրանց տանել Շուշի: Այրին հիշում է․ դեպքից մի քանի օր առաջ ոստիկաններին կանչել են Վանաձորի զորամաս՝ հայկական տարածքները հսկելու, սակայն քրեական բաժանմունքի պետ Մկրտչյան Հովհաննեսը, ծառայությունների գծով տեղակալը հրաժարվել են գնալ:

«Ոստիկաններին ասել են, որ գնում են տները վերահսկելու, այսինքն՝ ներքին գործառույթներ են իրականացնելու: Գնում-հասնում են Շուշի, դիմավորող չի լինում: Իրենց հարցնում են, թե ինչու եք եկել Շուշի, որ այնտեղ միայն հատուկ ծառայությունների ուժեր են: Դեպքից հետո արդեն իմացանք, որ Հակոբենք օրենքով կանչված չեն եղել: Ոստիկաններն ասել են՝ եթե իմանայինք այսպես է, չէինք գնա: Խրամատներում ավելի ապահով է եղել, քան Շուշի քաղաքում»,- ասում է Վարդուհին: Հակոբ Աղաբեկյանի անունը Շուշի ուղարկվող գնդի ցուցակում առհասարակ չի եղել:

Շուշիում Հայաստանի տարբեր վայրերից եկած մոտ 400 ոստիկանների մեջ վեճ է առաջացել: Տղաների կեսը հրաժարվել է գնալ առաջնագիծ: Հրաժարվողներին դասալիք են անվանել: Ժամը 4-ին մշակույթի տանը ժողով է նշանակված եղել: Բայց ոստիկանները, որոնք հրաժարվել են գնալ առաջնագիծ, մշակույթի տուն չեն մտել, մնացել են դրսում, հրաժարվել են մասնակցել ժողովին: Հակոբ Աղաբեկյանը, մինչեւ ճակատագրական ժողովը, վիճել է զինվորականների հետ: Կինը պատմում է, որ նա չի հասկացել, թե ինչու են իրենց բերել այդ ժողովին, պահանջել է՝ կա՛մ ուղարկել առաջնագիծ, կա՛մ հետ՝ տուն: «Բայց ասել է՝ մտնենք ժողով, դուրս կգանք, հետո կորոշենք ինչ անենք։ Նա նաեւ բրոնեժիլետ է ուզել, բայց չեն տվել»,- պատմում է Վարդուհի Սահակյանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728