Պետք է նկատենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո նոր հարցեր առաջացան։ Մանավանդ, որ ինչ-որ պահից հայաստանյան քաղաքական դաշտում շատ հարգի է «կրուտիտի» երեւույթը, եւ այդ ոճը, պարզվեց, անչափ գայթակղիչ է։
Հետին թվով, իհարկե, կարելի է մեղադրել այլ անձանց, օրինակ՝ Կարեն Կարապետյանին, եւ ասել, որ ես իշխանությունը տվել եմ նրան, այդ նա է հանձնել Նիկոլ Փաշինյանին։ Բայց չէ՞ որ բոլորը հասկանում են՝ հանձնել էր պետք ավելի վաղ, ոչ թե ապրիլի 23-ին, երբ երկրում իշխանության դե ֆակտո կրողն արդեն Փաշինյանն էր։
Կարելի է նաեւ սիրուն ներկայացնել բանակցային գործընթացի լուսավոր կողմը՝ մեզ համար շահեկան առաջարկները, սակայն փաստ է, որ այդ առաջարկները մնացել են թղթի վրա, եւ ոչ մի երաշխիք չկար, որ իշխանության մնալով՝ Սերժ Սարգսյանը դրանք հասցնելու էր տրամաբանական ավարտին։ Եվ վերջապես՝ երբ ասում է, թե ինքը գիտեր, որ Փաշինյանը տանում է պատերազմի, իսկ ինքն ի՞նչ արեց պատերազմը կանխելու եւ դրա վտանգների մասին ահազանգելու համար։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: