Սերժ Սարգսյանը հարցազրույցում ասել էր, թե 2018թ․ ապրիլի 23-ին հրաժարական տալով՝ իշխանությունը փոխանցել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին։ Այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա ոչ Ս․ Սարգսյանը, ոչ ՀՀԿ-ից որևէ անդամ այդ մասին չէր բարձրաձայնում։
«Ես պետք է հայտարարե՞մ, որ հունվարից հետո գալիս է փետրվարը: Բոլորը տեսան, չէ՞, որ Ս.Սարգսյանից հետո եկավ Կ.Կարապետյանը: Եվ ընդդիմադիր գործիչները փորձեցին շարժումն ուղղորդել այնպես, որ «մերժիր Սերժին» արտահայտությունը դարձավ «մերժիր Սերժի Կարենին», -պատասխանեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հարցին, թե ինչու է Կ. Կարապետյանն ընդունել իշխանությունը ստանձնելու վերաբերյալ Ս.Սարգսյանի առաջարկը, բայց հետո հրաժարվել, Ա.Աշոտյանը պատասխանեց․
«Տիրապետում եմ բազմաթիվ ինֆորմացիաների, որոնք հետզհետե տարբեր դոզաներով պատեհ պահին ճիշտ նշանակումներով կարող եմ հանրայնացնել։ Բայց Կ․ Կարապետյանից առաջ ընկնել, չեմ կարծում, որ կոռեկտ է։ Հատկապես, որ նախագահն ասաց՝ իշխանափոխության մասին դեռ կխոսի»:
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում