Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը գոնե հավասարության նշան դներ… եթե Ալիեւին էլ օրինակ «դա» ասեր, նրանց էլ ասեր՝ «դրանք», գոնե կհասկանայի». Արման Եղոյան

Փետրվար 16,2021 23:13

Այսօր Aravot.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին հարցրեց՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ «Արմնյուզին» տված ամբողջ հարցազրույցի ժամանակ անձնական դերանուններով չէր դիմում ձեզ, ձեր իշխանության ղեկավարին, «սրանք, դրանք» էր ասում, «կապիտուլյանտ» էր ասում, այստեղ վիրավորական տարրեր չե՞ք տեսնում՝ Արման Եղոյանը պատասխանեց. «Դե եթե Ալիեւին էլ օրինակ «դա» ասեր, նրանց էլ ասեր՝ «դրանք», գոնե կհասկանայի: Բայց Ալիեւին անունով դիմել, Հայաստանի գործող վարչապետին…»:

Դիտարկմանը, որ այսինքն, Փաշինյանին Ալիեւից վատն է համարում՝ Եղոյանը արձագանքեց. «Ստացվում է՝ այո: Այսինքն` նա ագրեսո՞ր չի: Էլի նույն գի՞ծն են առաջ տանում, որ Հայաստանն է մեղավոր այս պատերազմի համար: Գոնե հավասարության նշան դներ: Պատերազմի պատճառներն է՞լ ես դու դնում քո իշխանության պատասխանատվության տակ: Միջազգային հանրությունը բա ի՞նչ կասի: Կասի՝ ըհը, ձեր ընդդիմությունն ասում է, որ դուք եք հրահրել, չհրահրեիք՝ չէր լինի: Ալիեւն էլ կազատվի բոլոր տեսակ պատասխանատվությունից: Դա նորմա՞լ է: Մենք նման բան ասե՞լ ենք այն ժամանակ, երբ 2016-ի կռիվը եղավ»:

Բանակցությունների, հեղափոխության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ կապված Արման Եղոյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728