Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Նելլի Ղուշունցը իրենց տնամերձ այգում այսօր նկատել է ծաղկած մանուշակ։ Այս տարվա գարունը Սյունիքում կարծես փետրվարին եկավ։
«Ըստ իս, ավետաբեր մանուշակը ոչինչ չունի ասելու, լուռ է, քանի որ ոչ մի զգացում չի առաջացնում։ Սիրտդ թող միշտ խնդա կամ լա, տխրություն է մթին, երբ լուռ է սիրտդ։ Իսկ մեր մանուշակը լուռ է այս տարի, համենայն դեպս՝ սյունեցու համար»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Նելլի Ղուշունցը։
Այս տարի իրենց այգում ձնծաղիկ՝ ուսուցչուհին չի նկատել։
Կարդացեք նաև
Ի դեպ, մանուշակի հետ արդեն խատուտիկն էլ է ծաղկել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ