Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկեցին Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները:
Առաջին տուրում երկու մրցաշարում էլ արդյունավետ ավարտ ունեցավ երեքական պարտիա: Հաղթանակ տարան Նարե Առաքելյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գեւորգյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Այս հերթականությամբ էլ շախմատիստները ստանձնել են կանանց եւ տղամարդկանց մրցաշարային աղյուսակները գլխավորողների դերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ