ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Համանախագահները փետրվարի 16-ին տեսակապով առանձնազրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է զրույցներին:
Համանախագահները երկար և բովանդակային մտքերի փոխանակում են կատարել տարածաշրջանում կայունության խթանմանը, միջնորդության գործընթացի ձևին, անձնական ներկայացուցչի դերակատարությանը վերաբերող հարցերի շուրջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ