Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին իշխանությունից Կարեն Կարապետյանն է, ով ունի վարկանիշ. Սարգսյանը փորձեց վերջին հարվածը հասցնել․ Թագուհի Թովմասյան. «Ա1+»

Փետրվար 16,2021 21:35

Ստացվում է այնպես, որ Արցախի հարցում, որը մեզ համար ամենակարևորն էր, մենք չենք ունեցել պետական սինխրոն մտածողություն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Սերժ Սարգսյանից հետո իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանը, երբ մեկ անգամ հարց հնչեց, թե ո՞ր դեպքում կհանդիպի Սերժ Սարգսյանին, ասաց՝ միայն Արցախի հարցով, ցավոք սրտի, այդ թեմայով էլ հանդիպում չեղավ և այդ խզվածքը առաջացրեց այն անդառնալի հետևանքները, որը մենք քաղեցինք ազգովի»,-ընդգծում է Թովմասյանը։

Անկախ պատգամավորն ասում  է՝ իր համար զարմանալի էր, որ Սերժ Սարգսյանն ասաց, թե իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին․ «Ինչպե՞ս ստացվեց, որ նույն Հանրապետական իշխանությունը խելոք կատարեց այն պահանջները, որոնք ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը, այդ պահանջները կատարեցին նույն Կարեն Կարապետյանի՝ դեռևս  իշխանության օրոք։ Ես կարծում եմ, որ այստեղ ներքին ինտրիգներ սարքելու ակնհայտ միտում կար, և այդ ինտրիգների հիմնական նպատակը Կարեն Կարապետյանի վրա այս ամոբոջ նեգատիվը բարդելն էր, որովհետև Կարեն Կարապետյանը նախկին իշխանության ներկայացուցիչներից այն եզակիներից է, ով ունի վարկանիշ, այսօր նրա նկատմամբ կա վստահություն, և թերևս սրանով էր պայմանավորված, որ Սերժ Սարգսյանը փորձեց մի վերջին հարված հասցնել, վրեժ լուծել և իրենից նեգատիվը վանեց դեպի Կարեն Կարապետյան»։

Թովմասյանն ասաց՝ համակարծիք չի եղել այն պնդումների հետ, թե Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է,  ասում է՝ եթե համակարծիք լիներ այդ պնդումների հետ, չէր լինի  իշխող թիմում։ Սերժ Սարգսյանի պնդումներին, թե 2018-ի շարժումը հակաղարաբաղյան  շարժում է եղել, Թովմասյանն ասում է՝ ինքն այդպես չի համարում, այլ հարց է, որ իշխող թիմից իր շատ գործընկերների խոսքերի, վարքագծի մեջ ցավ ու ափսոսանք չի տեսնում Արցախի հետ կապված։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728