Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են առողջապահական մի շարք հիմնարկների շենքային նոր պայմանների ապահովման հարցեր

Փետրվար 16,2021 20:55

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված առողջապահական որոշ հիմնարկների շենքային բարեկարգ պայմանների ապահովմանը: Քննարկման առաջին թեման վերաբերում էր Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շահագործմանը և այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին: Զեկուցմամբ նախ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով կատարվելիք շինաշխատանքների ամբողջ ծավալն ու դրանց ավարտման հնարավոր ժամկետները: Նախագահը հանձնարարել է սեղմ ժամկետներում սկսել այդ աշխատանքները՝ միաժամանակ առողջապահության նախարարին տալով ցուցում զուգահեռ զբաղվել սարքավորումների ձեռքբերման հարցերով:

Խորհրդակցության հաջորդ քննարկված հարցը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին էր վերաբերում: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ եթե նախապատերազմյան շրջանում տրված խոստումը նոր ու ժամանակակից վերականգնողական կենտրոն կառուցելու վերաբերյալ ելնում էր առկա պայմանների բարելավման կարիքից, ապա այսօր այն դարձել է ժամանակի հրամայական: Քննարկվել են տեղի ընտրության և նախագծային աշխատանքների արագ իրականացման հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արտամարմնային բեղմնավորման ծրագրի ընթացքի, ինչպես նաև առողջապահական ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728