Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրբ Նշան մատուռը պղծած անձը հուշարձանների պահպանության կառույցի անդա՞մ է

Փետրվար 16,2021 17:20

Այսօր առավոտյան ֆեյսբուքում լուսանկարներ եւ տեղեկություններ տարածվեցին, թե անհայտ անձը կամ անձինք պղծել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում գտնվող Սուրբ Նշան մատուռը. մատուռից դուրս էին հանել սրբապատկերները։

Ստեփանավանի քաղաքապետարան ուղարկած Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ մեզ տեղեկացրին, որ կատարվածի մասին ահազանգել են այցելուները:

Գործողությունների հեղինակը ներկայանում է հուշարձանների պահպանության կառույցի անդամ. անունը դեռեւս չեն կարող հրապարակել:

Համայնքապետարանը տվյալ խնդրով պատրաստվում է դիմել համապատասխան կառույցներին. «Միանշանակ ընթացքի մեջ են գործընթացներ: Երբ երեւույթին որեւէ պաշտոնական այլ արձագանք լինի, բացի մեր հայտարարությունից, կհրապարակենք: Մեր առաջին քայլը եղել է դատապարտող հայտարարությունը, բայց բնական է, որ իրավիճակը այդպես թողնել չի կարելի»,- ասվում է Ստեփանավանի քաղաքապետարանի պատասխանում:

Սուրբ նշանը 12-13-րդ դարերին թվագրվող մատուռ է:

Լուսանկարները՝ «Քաղաք Ստեփանավան» ֆեյսբուքյան էջի

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728