Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը` «ականջները կախ» հրաման կատարելու ու «մլիցայությունից» ձերբազատվելու մասին

Փետրվար 16,2021 16:40

«Ամեն մեկն իրեն Սպինոզայի տեղն է դրել… Այ, որ ինձ լսես… այս նախադասությամբ են սկսում… Այ բալամ` ի՞նչ գիտես երկրի մասին, ինչ գիտես ինչ են արել առաջին, երկրորդ, երրորդ նախագահները երկրի համար, ի՞նչ է անում այսօրվա նախագահը… Ո՞ւր է չորրորդ նախագահը… Որեւէ հարցի պատասխան չկա, ու ոմանք դեռ հանդգնում են կարծիքներ հայտնել…»,-«Հայելի» ակումբում ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Խոսելով մեր երկրի հետ կատարվածի ու այս համատեքստում բարձրաստիճան զինվորականների մասին, երգչուհին ասաց, որ նրանցից շատերն իր ընկերներն են. «Հրամաններ էր արձակում (Նիկոլ Փաշինյանը – Գ.Հ.), ոնց էիք կատարում, ոնց չէիք նույն հրամանները կատարում 1992թ-ին… Շուշին ո՞նց ազատագրեցիք… Հիմա խորանա՞մ… Ո՞նց եք հանդուրժում, որ ամեն օր մի քիչ Սյունիք ենք կորցնում…»:

Նա տարակուսանք հայտնեց. «Ո՞նց եք հանդուրժում, որ հողերը գնան եւ ականջներդ կախ կատարեք դրա  հրամանները… Երկրից թանկ բան կա՞… Եկեք հրապարակ»:

Նա ցուցարարներին ու բողոքի գործողություններին մասնակցող մարդկանց քաշքշող ոստիկաններին էլ անդրադարձավ. «Միշտ փորձել եմ իրավապահ մարմիններին չանդրադառնալ, մտածել եմ պետական ինստիտուտ է, բայց այն, ինչ այսօր է կատարվում, զարմանալի է: Ուզում եմ դիմել հայ ոստիկաններին, որովհետեւ այդ տղերքի մեջ հայ տղերք էլ կան, որոնք համաձայն չեն իրենց գործընկերների գործողությունների, հրելու, մարդկանց վրա ձեռք բարձրացնելու հետ: Շատ-շատերը մոտենում են հրապարակում, խոսում են:

Ուզում եմ կոչ անել՝ տղերք, չկոտրվեք, չնմանվեք ձեր գործընկերներին, ասեք իրենց, որ իրենք «մլիցա» չեն՝ հայ ոստիկաններ են, հայ ոստիկանությունն արդեն պարտավորեցնող է, «մլիցայությունից» ազատվեք, մի արեք այն, ինչով ձեզ քարկոծում էին այն տարիներին, երբ դուք, բնավ, ձեզ այդպես չէիք պահում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728