Փետրվարի 15-ին կայացավ Հայ կառուցողական կուսակցության, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության, Պահպանողական կուսակցության, «Ազգային ինքնորոշում» միավորման, «Ժառանգութիւն» կուսակցության, «Հայք» (Հայկազուններ) կուսակցության ղեկավարների հերթական հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց երկրում ընթացող քաղաքական իրավիճակը և որոշվեց դիմել Արդարադատության նախարարությանը սույն թվականի փետրվարի 9-ին կոլեկտիվ հանրագրով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին առաջարկած սահմանադրական բարեփոխումների նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու համար:
Որոշվեց նաև ընդդիմության միավորվելու հանրային պահանջի հարցի շուրջ անցկացնել քննարկումներ մի շարք կուսակցությունների հետ:
Անդրիաս ՂՈւԿԱՍՅԱՆ