Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց սահմանադրական կարգի տապալման գործով նիստը։
Դռնփակ նիստից հետո հայտարարվեց 10 րոպե ընդմիջում, որի ընթացքում Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնեց դատավոր Դանիբեկյանը, ավելացնելով, որ առկա են տեղեկություններ Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացման մասին։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խնդրեց չնշանակել հաջորդ դատական նիստը փետրվարի 23-ին, քանի որ այդ օրն ինքը Վերաքննիչ դատարանում նախապես նշանակված դատական նիստ ունի։ Սակայն Դանիբեկյանը միևնույն է սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ