Լրահոս
Օրվա լրահոսը

«5000-ից ավելի երեխեքի արյունն իրենց ձեռքերին է». Շուշան Պետրոսյան

Փետրվար 16,2021 15:03

«Մեր երկրում ինչ-որ բան է կատարվում, եթե տվյալ անձը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) դեռ աթոռին նստած է, դա ողբերգություն է ինձ համար…Մենք շփացած սերունդ ենք, որովհետեւ կարողացանք առանց զենքի դուրս գալ հրապարակ, երկաթե վարագույրի դեմ ու հաղթել` մեր պահանջը հնչեցնելով աշխարհին, որը շղթայական ռեակցիա եղավ ամբողջ Սովետական Միությունում: Հետո բոլոր պետությունները սկսեցին գլուխ բարձրացնել իրենց անկախության համար…Իսկ այսօր մեր այս վիճակն ինձ համար անհասկանալի է»,-«Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց երգչուհի Շուշան Պետրոսյանը:

«Եթե հեղաշրջումն արվեց ֆեյսբուքով, հիմա էլ միտինգներն էլ են ուզում ֆեյսբուքով անել, մարդիկ ալարում են դուրս գալ փողոց, բայց դա սխալ է, այդպես չի լինում, տանը նստած հնարավոր չէ ինչ-որ բան փոխել: Եվ երկիրը ծախածները չեն կարող իրենց աթոռներից պոկվել եւ հեռանալ: Չի կարելի այդպես տոլերանդ ասել` ինչ լավ է խոսում այսինչը կամ ինչ լավ է հագնված այնինչը: Ըստ էության որեւէ պոռթկում ես չեմ տեսնում, ինչն ինձ բարկացնում եւ շատ մտահոգում է: Դա շատ վախենալու է…Ամեն օր մի քիչ Հայաստան ենք կորցնում»,-ասաց նա:

Ապա հարց ուղղեց բոլորին. «Ձեզ դո՞ւր է գալիս այս անարժանապատիվ վիճակը…Միշտ հաղթանակած ենք եղել, երկու պատերազմ հաղթած…Մենք ունեինք կանոնավոր բանակ, ունեինք բանակ, որն այսօր լուծարում են… Ունեինք դպրոց, որի դպրոցական ծրագիրը խեղում են, քարկոծում են եկեղեցին, երբ պետականություն չենք ունեցել, միշտ եկեղեցին եղել է… Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ կապ ունեն ինձ հետ, ես հայ եմ, դուք հայ եք… Ի՞նչ կապ ունեն այդ արարածները մեզ հետ, մեր երկրի հետ… Որեւէ բնիկ այդպես չի կարող վարվել երկրի հետ: Կամ պետք է Հուդա լինես, որ 30 արծաթով ծախես երկիրը կամ լինես օտար, այս պարագայում երկուսը միասին է…5000-ից ավելի երեխեքի արյունն իրենց ձեռքերին է: Բոլորն անխտիր, ովքեր աջակցում են այսօրվա իշխանությանը, մասնակիցն են այդ երեխեքի կոտորածի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728