Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուրովի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդությունը քննվում է դռնփակ. նրա ձեռքը վիրակապված էր

Փետրվար 16,2021 14:25

2008թ․-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման գործով (մեղադրյալներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրով, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյան) հերթական դատական նիստում այսօր Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին տեղեկացրեց, որ ներկայացնում է Խաչատուրովի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդություն, որը պետք է քննվի դռնփակ ռեժիմով։

Իսկ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ներկայացրեց դիմում՝ Նիժնի Նովգորոդ մեկնելու վերաբերյալ։ «Մենք միջնորդություն ունեինք, որը պետք է առաջնահերթ քննարկվեր։ Այս դեպքում պաշտպանի միջնորդությունը վերաբերում է անձի առողջական վիճակին, ուստի համաձայն ենք, որ քննարկվի Խաչատուրովի առողջական վիճակի վերաբերող միջնորդությունը»։

Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ՝ դատական նիստը շարունակվեց դռնփակ ռեժիմով։

Հավելենք, որ Յուրի Խաչատուրովի մեկ ձեռքը վիրակապված էր։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728