Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն կոչ է արել անդամ երկրներին մեղմացնել ՀԿ-ների նկատմամբ սահմանափակումները

Փետրվար 16,2021 13:50

ԵԽԽՎ-ն իր լիագումար նիստի ընթացքում ընդունել է բանաձև՝ արձանագրելով, որ մի քանի անդամ-երկրներում, մասնավորապես Ադրբեջանում, Ռուսաստանում և Թուրքիայում քաղհասարակության դիրքերը երերուն են սահմանափակող օրենքների և կարգավորումների պատճառով: Մասնավորապես, մտահոգիչ են այդ երկրներում օտարերկրյա ֆինանսավորման հասանելիության սահմանափակումները, ասվում է բանաձևի տեքստում:

Բանաձևն ընդունվել է պատգամավոր Ալեքսանդրա Լուիսի զեկույցի հիման վրա: Դրանում ԵԽԽՎ-ն ոչ է արել անդամ երկրներին «հավաքների և ազատ արտահայտման իրավունքը համապատասխանեցնել միջազգային իրավական չափանիշներին և չեղարկել կամ փոխել այն օրենքները, որոնք խոչընդոտում են ՀԿ-ների ազատ և անկախ աշխատանքին»:

«Կառավարությունները պետք է զերծ մնան այնպիսի նոր օրենքներ ընդունելուց, որոնք անտեղի և անհամաչափ սահմանափակում են ՀԿ-ների գործունեությունը,- կարծում են խորհրդարանականները՝ ընդգծելով, որ Covid-19-ով պայմանավորված իրավիճակը չպետք է օգտագործվի այդ սահմանափակումներն արդարացնելու համար:- ՀԿ-ները պետք է կարողանան տիրապետել և օգտագործել թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ծագման ֆինանսական ռեսուրսներ՝ առանց խտրականության և խոչընդոտների»:

ԵԽԽՎ-ն կոչ է արել անդամ երկրներին զերծ մնալ ոտնձգությունների բոլոր ձևերից (դատական, վարչական և հարկաբյուջետային), հանրային բացասական հայտարարություններից և ՀԿ-ներին ուղղված արատավոր արշավներից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728