Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել

Փետրվար 16,2021 13:59

Ermenihaber. Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը հրավիրվել է Թուրքիայի արգործնախարարություն՝ կապված Իրաքյան Քուրդիստանի Դոհուկ նահանգի Գարե շրջանում  13 թուրքերի սպանության մասին Վաշինգտոնի հայտարարության հետ։

Թուրքիայի արտգործնախարարությունում ԱՄՆ դեսպանին է փոխանցվել Անկարայի խիստ դժգոհությունը Գարեի դեպքերի վերաբերյալ Վաշինգտոնի արձագանքի նկատմամբ։ Դժգոհության պատճառն այն է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտնած ցավակցության տեքստում նշվում էր հետևյալը. «Վաշինգտոնը դատապարտում է նմանատիպ գործողությունները, եթե իրոք հաստատվի, որ Թուրքիայի քաղաքացիները սպանվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների կողմից»:

Ի հակադրություն Վաշինգտոնի՝ Թուրքիայի պաշտոնական շրջանակները պնդում են, որ Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունների ֆոնին ՔԲԿ-ի մարտիկները փետրվարի 14-ին մահապատժի են ենթարկել թուրք գերիներին, այդ թվում Թուրքիայի ուժային կառույցների աշխատակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728