Երկուշաբթի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգի հետ, հաղորդում է Turan գործակալությունը:
Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ Արցախի հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետ կապված հարցեր:
Կողմերը նաև քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր և կարևորել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների հետագա խորացումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ