Լրահոս
Օրվա լրահոսը

62-ամյա տղամարդը գիտակցելով երեխայի՝ 12 տարին լրացած չլինելու փաստը անառակաբարո գործողություններ է կատարել նրա նկատմամբ

Փետրվար 16,2021 12:30

2021թ. փետրվարի 10-ին Կոտայքի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել՝ իր անչափահաս՝ 2010թ. ծնված դստեր նկատմամբ իրենց հարևանությամբ բնակվող տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի (անառակաբարո գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Երեխան ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա տղամարդը, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու նպատակով, դիտավորությամբ, գիտակցելով երեխայի՝ ակնհայտ տասներկու տարին լրացած չլինելու փաստը, 2021թ. փետրվարի 7-ին՝ կեսօրին, նրան կանչել է իր տուն, որտեղ երկրորդ հարկի ննջարաններից մեկում անառակաբարո գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ:

62-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ակնհայտ տասներկու տարին չլրացած երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728