Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդ փաստաթուղթը չստորագրեց մինչև 2018 թվականը. անպատասխան հարցեր. «Ժամանակ»

Փետրվար 16,2021 10:18

2020 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանը մեծ մամուլի ասուլիս տվեց հատուկ թեմայով՝ Ապրիլյան պատերազմ, որի ընթացքում Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցերին չպատասխանեց՝ ասելով, թե այդ թեմային կվերաբերի իր հաջորդ մեծ ասուլիսը: Մինչ դա տեղի կունենար, բռնկվեց պատերազմը Արցախի դեմ, որ ավարտվեց ցավալի պարտությամբ: Դրանից հետո Սերժ Սարգսյանը հանրությանը ներկայացավ արդեն բացառիկ հարցազրույցով, որը մեծ ասուլիսի ձևաչափ չէ, քանի որ հարցերի հնարավորությունը, բնականաբար, սահմանափակ է: Մինչդեռ հարցեր շատ կան, թեկուզ հենց Սարգսյանի բացառիկ հարցազրույցի մի քանի հայտարարություններից բխող: Մասնավորապես, նա հայտարարում է, որ մնում էր վարչապետ՝ Արցախի հարցում աշխատանքային փաստաթուղթը ստորագրելու համար, որպեսզի չթողնի սերունդներին: Իսկ ինչո՞ւ այդ փաստաթուղթը չստորագրվեց մինչև 2018 թվական: Չէ՞ որ նախագահ Սարգսյանը դեռևս 2016-ին էր հայտարարել, որ Հայաստանը ստորագրության պատրաստ էր դեռևս 2011-ին՝ Կազանում, բայց Ալիևը ներկայացրեց հավելյալ պահանջներ, և ստորագրումը ձախողվեց: Առաջանում է մեկ այլ հարց՝ այդ ի՞նչ հավելյալ պահանջներ էր ներկայացրել Ալիևը: Դա հետաքրքիր հարց է, առնվազն այն պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները կարծես թե որևէ կերպ իրենց դժգոհությունը չհայտնեցին Ալիևի հավելյալ պահանջների կապակցությամբ: Արդյո՞ք դա նշանակում է, որ նրա հավելյալ պահանջները առնվազն լռությամբ ընդունվել են համանախագահ երկրների ղեկավարների մակարդակում, կամ նրանցից որոշների մակարդակում: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը աշխատանքային փաստաթուղթ չստորագրեց 2017-ի ընտրությունից հետո, երբ նրա կուսակցությունը ստացել էր խորհրդարանի բացարձակ մեծամասնություն, երբ նա հաղթել էր խորհրդարանի անաղմուկ ընտրությանը, և ոչ պոպուլյար թղթեր ստորագրելու լավագույն ժամանակը հենց առավելագույն ուժեղ ժամանակն է: Մինչդեռ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը լինելու էր թույլ, որովհետև նրա վարչապետությունը հանրությունն ընկալելու էր խիստ բացասական՝ որպես երրորդ և անժամկետ նախագահություն: Սերժ Սարգսյանը դա չէր կարող չպատկերացնել:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728