«Համացանցում է հայտնվել օֆշորային հայտնի գործով անցնող Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և նրա սանիկ Աշոտ Սուքիասյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։
Շուրջ 25 րոպեանոց ձայնագրության մեջ Կճոյանն ու Աշոտ Սուքիասյանը պլանավորում են իրենց անելիքները, խոսում օֆշորային գոտում գրանցված ընկերությունում իրենց ստորագրությունները փոփոխելու մասին։ Խոսք է գնում նաև այն մասին, որ եթե հարցում կատարվի Աֆրիկայի Սիեռա Լեոնե հանրապետություն, և ճիշտ տեղեկություններ գան, ու պարզվի, որ օֆշորային գոտում ի սկզբանե բացված ընկերության սեփականատերերից մեկը ինքն է եղել, խայտառակ է լինելու ոտքից գլուխ։
Փայլակ Հայրապետյանը «Ժամանակ»-ին փոխանցեց, որ պատրաստվում է ձայնագրությունը ուղարկել ԱԱԾ՝ դրան ընթացք տալու համար։ «Այդ ձայնագրությունից պարզ է դառնում այն, ինչի մասին ես խոսում էի 10 տարի շարունակ»,- ասաց Հայրապետյանը»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում