Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը չի՞ կարողացել, թե՞ չի ցանկացել պահել Սերժ Սարգսյանի փոխանցած իշխանությունը

Փետրվար 15,2021 23:33

«Առաջին ընկալմամբ կարելի է մոտավորապես եզրակացնել, որ կամ Կարեն Կարապետյանը չի ցանկացել ունենալ, պահել այդ իշխանությունը, կամ նրան թույլ չեն տվել, կամ ՀՀԿ խմբակցությունում եւ կոալիցիոն գործընկերների շարքերում եղել են «ականներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանն`անդրադառնալով պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:

Մասնավորաբար, Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ 2018-ին ինքն իշխանությունը հանձնել է «ոչ թե սրանց», այլ ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանին:

«Այսինքն, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կայացել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ երկրորդ ազդեցիկ ուժի ռեժիսուրայով: Ո՞վ է նա կամ ովքե՞ր են նրանք: Այս փակագծերը Սերժ Սարգսյանը, թվում է, չի բացի: Եզրակացություն կարվի նրա թիմի հետագա վարքից: Ես այսպես եմ հասկանում»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ Սերժ Սարգսյանը բազմափորձ պետական քաղաքական գործիչ եւ փայլուն դիվանագետ է, նրա խոսքը բազմաշերտ  եւ բազմավեկտոր է. «Լիարժեք պատասխանի համար պետք է տեւական «տնային աշխատանք» կատարվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728