Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նիկոլի ժամանակ էր շոու, շոու արեց՝ կուտը կերաք». Իշխան Սաղաթելյան

Փետրվար 15,2021 22:10

Այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եկել էր Ազատության հրապարակ, որտեղ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում էր իր աջակիցների հետ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Իշխան Սաղաթելյանն ասաց, որ քանի այս իշխանությունը կա, ամեն առավոտ մենք նոր իրողության առաջ ենք կանգնելու՝ նոր փաստաթղթեր են ստորագրվելու «թշնամի երկրի» հետ. «Ես ենթադրում եմ, որ հիմա Դավիթ Բեկի հետ կապված կրկին լուրջ մտահոգություն ունենք, ոնց որ ժամանակին ասում էինք Շուռնուխի մասին, Որոտանի մասին: Հիշո՞ւմ եք, որ ասում էինք՝ Կուբաթլու, Զանգելանի դիրքերը հանձնում են, շատերը չէին հավատում: Այսօր փաստ է, չէ՞: Ու նաեւ փաստ է, որ բանավոր պայմանավորվածությամբ հանձնված դիրքերը հետո օրինականացրել են ինչ-որ փաստաթղթով: Այս կառավարությունը վաղուց որեւէ առնչություն չունի Հայաստանի, հայ ժողովրդի հետ: Ինքը, ըստ էության, սպասարկում է այլ երկրի շահեր»:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ համաժողովրդական զանգվածի ճնշմամբ պետք է այս իշխանությանը քշեն, թե ինչպե՞ս՝ պատասխանեց. «Ժողովուրդը դուրս կգա, որովհետեւ ես չեմ կարծում, որ ժողովուրդը կարող է հանդուրժի այս իշխանությանը: Այս իշխանությունը բարոյական, լեգիտիմ իրավունքն ունի՞ իշխի այս պետությանն ու ժողովրդին: Մենք կարծում ենք՝ չունի ու պետք է հեռանա»: Մեր դիտարկմանը, որ այդ իրավունքը ժողովուրդն է տալիս՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Ժողովուրդը իրեն որ 2018 թվին տվել էր, չէր տվել, որ գար այս երկիրը կործաներ: Տվել էր, որ բարեկեցիկ ապրեր, լավ ապրեր, լավ տնտեսություն ունենար, պաշտպանված լիներ: Չէր տվել, որ կանգներ անդունդի եզրին»:

Սաղաթելյանն ասաց, որ էլի պետք է ժողովրդին հարցնել, բայց՝ առանց իրեն. «Ինքը իրավունք չունի, որովհետեւ ինքը բերել է դժբախտություն: Ինքը պետք է քաշվի մի կողմ, ընտրություն կլինի, ժողովուրդը կորոշի: Եթե կրկին կգնա իրեն կընտրի՝ խնդիր չկա, օրինակ ես քաղաքականությունից դուրս կգամ»: Դիտարկմանը, որ ինքը հակափաստարկներ է բերում՝ Սաղաթելյանը չցանկացավ անգամ լսել դրանք՝ արձագանքելով. «Ինքը պետք է գնա ու դատվի, ոչ մի հակափաստարկ չի կարող բերի»:

Իշխան Սաղաթելյանը նորմալ է վերաբերվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ եթե արտահերթ ընտրություններ եղան, ԲՀԿ-ն կմասնակցի առանձին: Նրա խոսքով՝ շարժման անդամ կուսակցությունները, բացի հրապարակված ճանապարհային քարտեզից, իրար նկատմամբ պարտավորություններ չունեն ու կարող են առանձին մասնակցել: Նա վստահեցրեց, որ 16 կուսակցություններ ունեն վեճ, տարբեր հարցերի շուրջ տարբեր են մտածում, բայց պառակտում չկա»:

Սաղաթելյանը հայտարարեց, որ փետրվարի 20-ին լինելու է հանրահավաք՝ հետաքրքիր վերջաբանով: Ճշտեցինք՝ հետաքրքիրը ո՞րն է՝ շոո՞ւ է լինելու՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Նիկոլի ժամանակ էր շոու, շոու արեց՝ կուտը կերաք»: Հարցին՝ ո՞վ կերավ կուտը՝ նա պատասխանեց. «Ուտողները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728