Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը փետրվարի 17-ին բանակցություններ կանցկացնեն՝ Այվազյանի՝ Ռուսաստան կատարվելիք աշխատանքային այցի շրջանակում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները կքննարկեն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր: «Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքին, ենթակառուցվածքների վերականգնմանը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Կքննարկվեն ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների գծով աշխատանքի ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ