Արցախը կորցնելուց հետո, այսօր ընդհանրապես հարցականի տակ են Հայոց պետականության, հայ ժողովրդի իր հայրենիքում ապրելու հարցերը։ Միայն հրաշքը կարող է փրկել Հայաստանը։ Իհարկե, հրաշք ասելով, նկատի չունեմ աստվածային ինչ-որ միջամտություն, այլ վճռական նվիրյալների առաջնորդությամբ ընդվզումն ու հեռացումը անհայրենիք իշխանության։ Ի դեպ, այդ դեպքում, դեռևս հրաշք տեղի չի ունենա, քանի որ մեր վիճակն օրհասական է, այլ ընդամենը կառաջանա հույսի շող։
Սակայն, այդ մասին չէ, որ կուզենայի արտահայտվել։ Վերը նկարագրած սցենարներից որն էլ իրագործվի, միևնույնն է, նույնիսկ հայրենիքը վերջնականապես կորցնելուց հետո, ինչ-որ պատմաբաններ, ականատեսներ կգրեն այս տարիների պատմությունը։ Ծանոթ լինելով հայ, հատկապես վերջին 150 տարիների պատմագրությանը, շատ եմ կասկածում, որ մերօրյա պատմությունը կգրվի անաչառ, առանց սուբյեկտիվ, անձնական, կուսակցական շահերից ելնելով, այս կամ այն աշխարհաքաղաքան կենտրոններին, երկրներին հաճոյանալու կամ հայհոյելու միտումով․ «Նախկիններն էին, թուրքերը վայրենի են, ռուսները դավաճանեցին, արևմուտքը չօգնեց, հայի բախտ և այլն, և այլն»։
Այս, հատկապես շուրջ երեք տարվա քաղաքական գործընթացները ակնառու ցույց տվեցին, որ մեր պարտության, Արցախի կորստի,․․․․ կործանման համար մեղադրել Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին, արևմուտքին, ընդամենը մանկամտություն և տխմարություն է, ուրիշ ոչինչ։ Արցախի կորստի, հազարավոր զոհերի, նվաստացուցիչ պարտության միակ մեղավորն ու պատասխանատուն վարչապետ կոչեցյալն է։ Սակայն հավասար, գուցե նաև առավել պատասխանատվություն են կրում նաև նրա մանկուրտ, կամակատար նախարարները, պատգամավորներն ու նրան սատարող կոլաբորացիոնիստները։ Իսկ խայտառակ պարտությունից ու նվաստացումից հետո, ժողովրդի բավականին մեծ հատվածի անտարբերությունը, որի պատճառով էլ հայրենիքը հանձնած ողորմելին շարունակում է մնալ իշխանության՝ ցույց է տալիս, որ մենք պետություն ունենալու իրավունք չունենք, քանի որ զուրկ ենք տարրական արժանապատվության զգացումից։
Հնարավո՞ր է արդյոք վերջին ճիգերով փրկել հայրենիքը․․․հուսանք, բայց ժամանակը վայրկյան առ վայրկյան աշխատում է մեր դեմ։ Շտապել է պետք։
Կարդացեք նաև
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ