Նախկին ղեկավարների հարցազրույցները ավելի շատ ինքնապաշտպանական են, քան որևէ փաստ կարող են ներառել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին․ «Սերժ Սարգսյանին չի մերժել մեր թիմը, մերժել է ՀՀ քաղաքացին գրեթե 3 տարի առաջ, դա եղել տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքը»,-համոզմունք է հայտնում Դավոյանը։
Պատգամավորը վստահեցնում է՝ կլինեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ և ոչ միայն Սերժ Սարգսյանի վերաբերյալ․ «Մենք հետևողական գնում ենք ճշմարտության ճանապարհով, գուցե դանդաղ է , բայց դա չի նշանակում, որ այն ինչ ասել ենք, իրականություն չի դառնալու։ Իրենք ինքնապաշտպանական հարցազրույցներ են տալիս, որովհետև ասելիք չունեն, որովհետև այն, ինչ եղավ, իրենց վարած քաղաքականության հետևանքն է»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: