Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ալիևը հնարավոր է համարել Նախիջևանով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղու բացումը

Փետրվար 15,2021 16:36

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հնարավոր է համարում երկաթուղային հաղորդակցության բացումը Հայաստանի և Ռուսաստանի միջև Ադրբեջանի տարածքով, և Ռուսաստանի ու Իրանի միջև՝ Նախիջևանի տարածքով:

«Մենք առաջարկել ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային նախագծերը պետք է առանձնահատուկ դեր խաղան մեր տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման գործում՝ ապահովելով կայունություն և զրոյի հավասարեցնելով պատերազմի ռիսկերը, և որ մասնակցող երկրները միայն կշահեն դրանից: Ադրբեջանը կկապվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ: Միաժամանակ կբացվի երկաթուղային ճանապարհ Ռուսաստանից Հայաստան: Այդ գիծը կարող է անցնել միայն Ադրբեջանի տարածքով»,- ասել է Ալիևը Արցախի գրավված տարածքներ իր այցի ժամանակ:

Նա նաև հայտարարել է, որ կբացվի երկաթուղային հաղորդակցություն Ռուսաստանի և Իրանի միջև Նախիջևանի տարածքով: «Իրանի և Հայաստանի միջև կա երկաթուղային հաղորդակցություն: Թուրքիայի և Ռուսաստանի միջև կա երկաթուղային հաղորդակցություն: Այսինքն` դրանից միայն կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728