Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ալիեւը կրկին հաստատել է, որ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացում միջազգային հանրությունը ստիպում էր Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը». Աշոտյան

Փետրվար 15,2021 16:28

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Ալիեւը երեկ կրկին հոխորտացել է մեր հասցեին։ Գրում եմ մեր, քանզի իր հոխորտանքի թիրախն իրական Հայաստանն էր եւ իրական հայերը։

Նա փաստացի պաշտպանել է իր խամաճիկին Հայաստանի արժանապատվության համար պայքարող «ռեւանշիստներից» եւ «ֆաշիստներից», այն է՝ մեզանից բոլորից։
Փաստորեն, հայ ժողովրդի գիտակից ու հայրենասեր հատվածին ռեւանշիստ մեկ Հեյդարի դուրսպրծուկն է ասում, մեկ էլ …

Մեկ այլ կարեւոր դիտարկում եւս։

Ալիեւը կրկին հաստատել է, որ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացում միջազգային հանրությունը ստիպում էր Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Քելբաջարն եւ Լաչինը «հավերժ» պիտի մնային հայկական։

Անասելի ցավ է գիտակցել, թե դավաճանի պատճառով ինչից զրկվեց մի ամբողջ ժողովուրդ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728