Փետրվարի 13-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ մի քաղաքացի Մասիս քաղաքի Նոր թաղամասի շենքերից մեկում գողություն է անում: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները նշված հասցեում գողություն կատարելու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկել վանաձորցի 38-ամյա մի տղամարդու։
Բնակարանատիրոջից ընդունվել է հաղորդում:
Տղամարդը ձերբակալվել է:
Նույն օրը բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել նաև ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները։ Սևանի բաժնի քրեական հետախույզները և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Սևան քաղաքի Գայի փողոցի առանձնատներից մեկում գողություն կատարելու պահին հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 43-ամյա մի տղամարդու։ Նա հայտնել է, որ առանձնատան 1-ին հարկի պատուհանը բացել էր տեխնիկական միջոցների գործադրմամբ և մտել ներս, բայց ոչինչ չի հասցրել գողանալ, քանի որ բռնվել է։
Կարդացեք նաև
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տղամարդը նույն տնից գողություն էր արել նաև անցած տարվա օգոստոսին։ Գողացել էր կենցաղային իրեր, վրան ու հագուստ:
Գողության մասին նախկինում չէր հայտնվել:
Տանտիրոջից ընդունվել է հաղորդում:
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն